ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր իմփիչմենթի գործընթացը, որի օգտին քվեարկել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որևէ հիմնավորում չունի:
Ելույթ ունենալով ուսանողների առաջ՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ դեմոկրատները ցանկանում են ոչնչացնել ԱՄՆ սահմանադրությունը և ջնջել երկրի պատմությունը:
«Միասին մենք կապստամբենք դեմոկրատների դեմ, կպաշտպանենք մեր ազգն ու համաշխարհային պատմության լավագույն հանրապետությունը: Ամերիկան երբեք սոցիալիստական երկիր չի դառնա»,- վստահորեն հայտարարել է Դոնալդ Թրամփը: