Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց նրան կալանավորելու միջնորդության որոշումը:
Պաշտպան Սամվել Դիլբանդյանը 1lurer.am-ին հայտնեց, որ քրեական դատավարության օրենքով սահմանվում է՝ խափանման միջոց կիրառելու ընթացքում պետք է հաշվի առնել տարիքը, առողջական հանգամանքները:
Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 18-ին, որից հետո դատարանը օրինաչափ չէր համարել նրան ազատությունից զրկելու որոշումը։ Նա փաստացի ազատության մեջ էր դեկտեմբերի 19-ից։
Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):