Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային համարում է աշխարհի լավագույն մարզիչը:
«Պեպին հարգում եմ որպես խաղացող և մարզիչ. նրան համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը: Իհարկե, ինձ հաճելի է հանդիպել նրան և խաղալ նրա թիմերի դեմ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն:
«Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչում: