Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում անգլիական «Լիվերպուլն» ավելի ուժեղ գտնվեց, քան բրազիլական «Ֆլամենգոն»:
Հանդիպումը, որն անցկացվեց «Խալիֆա» միջազգային մարզադաշտում, ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Լիվերպուլի»:
Հանդիպման հիմնական ժամանակում խաղն ավարտվեց 0:0 հաշվով, և միակ միակ գոլը խփվեց ավելացված 99-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն: