Խառը մենամարտերի (MMA) ռուս մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոն ֆլեշմոբի շրջանակում է դիտարկել Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի՝ իրեն ուղղված մարտահրավերը:
««Եմելյանենկոյին մենամարտի հրավիրիր» ֆլեշմոբը հասավ իմ ընկեր Ռամզանին: Ահմատն ուժ է»,- գրել է Եմելյանենկոն՝ Instagram-ում Կադիրովի տեղադրած տեսանյութի տակ:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Եմելյանենկոն նախկինում չեչենական «Ահմատ» ակումբի մարտիկ էր, իսկ օրերս նրան մենամարտի մարտահրավեր է նետել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: