Դաշնամուրային Bel Suono խումբը միավորում է վիրտուոզ երեք դաշնակահարի: Տղաները համաշխարհային դասական ստեղծագործությունները ներկայացնում են ժամանակակից գործիքավորմամբ և հարյուր հազարավոր դիտումներ ունեն սոցցանցերում: Երևանյան համերգին ներկայացրել են Խաչատրյանի «Սուսերով պարը» և ծրագրերի մասին պատմել «Լուրերին»: