Սիրիայի Իդլիբում ռմբակոծությունների ուժեղացման պատճառով 24 ժամվա ընթացքում շրջանից հեռացել է առնվազն 18 հազար սիրիացի փախստական: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Al Jazeera-ն տեղեկացնում է, որ հրթիռակոծում են արաբական երկրի կառավարական ուժերը՝ առաջացնելով հումանիտար նոր մարտահրավեր: Ռմբակոծությունների ժամանակ մահացել է առնվազն 7 մարդ, նախօրեին էլ հրթիռակոծությունների զոհ էր դարձել 19 քաղաքացի: Ստացված տեղեկությունների հավաստմամբ՝ փախստականները մոտեցել են Թուրքիայի սահմանին: Այժմ թուրք-սիրիական սահմանի մոտ բնակվում է մոտ մեկ միլիոն փախստական: