ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Հյս. Կորեայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանին Պետքարտուղար Մայք Պոմպեոյի տեղակալ նշանակելու նախաձեռնությանը: Բիգանի թեկնածությանն աջակցել են 90 օրենսդիրներ, և ընդամենը երեքն են դեմ արտահայտվել նոր նշանակմանը:
Այս մասին գրում է Daily Inter Lake-ը, հավելելով, որ Պոմպեոյի նախկին տեղակալը՝ Ջոն Սալիվանը, կնշանակվի Ռուսաստանում ԱՄՆ դեսպան և առաջիկայում Մոսկվա կտեղափոխվի:
Այս պահին Բիգանի նշանակումը կարևորվում է այն բանով, որ չնայած՝ մշտական հերքմանը, Մայք Պոմպեոն, ամենայն հավանականությամբ, կառաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում և ամեն բան կանի Սենատում հայտնվելու համար: Իսկ դա նշանակում է, որ այդ դեպքում հենց Բիգանը կդառնա ԱՄՆ գլխավոր դիվանագետը: