Դեկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ՝ ՊԲ-ի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
ԱՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո: