Ուկրաինայի հայերի միությունը Երևանին այգի կնվիրի։ Այն գտնվելու է Օղակաձև այգու հատվածներից մեկում՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ։ Այգին հարմարեցված է լինելու ինչպես հանգստի, այնպես էլ սքեյթի սիրահարների համար։ Այգին նախագծել է ճարտարապետ Արմեն Շատվորյանը, ըստ որի ամեն ինչ ճիշտ պլանավորելու դեպքում, այգին հնարավոր կլինի կառուցել չորսից վեց ամսում։