30-ամյա պատմություն ունեցող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ու թիվ 93 մանկապարտեզի միջև կրքերը բորբոքվում են: Ամիսներ տևած հակամարտությունն այդպես էլ չի լուծվում: Բանն այն է, որ մանկապարտեզի ղեկավարությունը կամենում է ցանկապատել իր տարածքը, բայց այդկերպ կփակվի կրթահամալիրի մի մասնաշենքից մյուսը տանող ճանապարհը: Շինարարական աշխատանքները բոյկոտող կրթահամալաիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դեմ է ներքին ցանկապատմանը և իր աշխատակազմի հետ նստադուլ է արել: