Բելառուսի ընդդիմությունը արդեն երկրորդ օրը Մինսկում բողոքի ակցիաներ է անցկացնում Ռուսաստանի հետ ինտեգրման խորացման դեմ: Իշխանությունների հաղորդմամբ՝ ցույցերն արտոնված չեն: Ակցիային մասնակցել են հարյուրավոր ակտիվիստներ: Ակցիան վերահսկող իրավապահ մարմինները ոչ մեկին բերման չեն ենթարկել, սակայն քաղաքացիներին զգուշացրել են չարտոնված ցույցերին մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին: