Աղետալի իրավիճակ Ավստրալիայում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Կանաչ մայրցամաքում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով մահացել է 10 մարդ, ոչնչացվել՝ 3 միլիոն հա անտառածածկույթ: Իրադրությունն առավել սարսափելի է Սիդնեյի մերձակայքում: Հրդեհներից առաջացած ծուխը պատել է Սիդնեյը: Քաղաքի շատ բնակիչների մոտ շնչառական լուրջ խնդիրներ են առաջացել: Նոր Հարավային Ուելս շրջանի ղեկավար Գլեդիս Բերեջիքլյանը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է բարդ ու վտանգավոր իրավիճակ, քանի որ անտառային հրդեհները մոլեգնում են բոլոր կողմերից: