Հնդկաստանում իրավիճակը խիստ սրվել է համազգային բողոքի ակցիաների պատճառով: Երկրում իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է երկու տասնյակը: Երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախարարների արտահերթ նիստ է հրավիրել:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում բողոքի ալիք էր բարձրացել, երբ երկրի խորհրդարանն ընդունել էր քաղաքացիության վերաբերյալ վիճահարույց օրինագիծ, ինչը, քննադատների հավաստմամբ, խտրական վերաբերմունք է մուսուլմանների նկատմամբ և քայքայում է երկրի աշխարհիկ սահմանադրությունը: