Ռուսաստանն ու Ուկրաինան գազի տարանցման վերաբերյալ հնգամյա պայմանագիրը կկնքեն մինչև տարեվերջ: Այս մասին տեղեկությունը հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը: Նա ընդգծել է, որ փաստաթղթի առանցքային դրույթներն արդեն համաձայնեցվել են, սակայն չի նշել գազի տարանցման ծավալների մանրամասները: Դմիտրի Կոզակը հայտնել է, որ դրանք բավարար են եվրոպացի սպառողներին գոհացնելու համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայի, Կիևի ու Բրյուսելի միջև գազի վերաբերյալ եռակողմ բանակցությունները շարունակվել են Մինսկում, որոնք տևել են վեց ժամ: Կողմերը ստորագրել են կապույտ վառելիքի՝ Ուկրաինայի տարածքով տարանցման վերաբերյալ պայմանավորվածության արձանագրությունը: