Կարիբյան ծովում իրար են բախվել երկու հսկա զբոսանավ: Միջադեպը տեղի է ունեցել Մեքսիկայի Կոսումել կղզու ափերին: Carnival Glory-ն պատրաստվում էր հանգրվանել, երբ բախվել է Carnival Legend-ին ու ավերել նավի ստորին տախտակամածը: Երկու զբոսանավերը պատկանում են Carnival ընկերությանը:
Բախման ժամանակ զբոսանավերից մեկում եղել է մոտ 15 հազար մարդ, մյուսում՝ 4.5 հազար: Տուժել է վեց մարդ: Բախման պահին ափին բարձր ալեկոծություն է եղել: