Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ընթացքին և դրա հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, զեկուցվել են կենտրոնի կառուցման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկայացվել են դրանց ավարտից հետո կենտրոնում նախատեսվող գործառույթները: Նշվել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնի գործունեությունը կդյուրացնի մաքսային գործառնությունները և կբարձրացնի մաքսային մարմինների արդյունավետությունը՝ առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:
Վարչապետը կարևորել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակյալ իրականացման անհրաժեշտությունը: