ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրինագիծ է ստորագրել, որով պատժամիջոց է սահմանում ռուսական «Գազպրոմ» ընկերությանն աջակցություն ցուցաբերող ցանկացած ընկերության նկատմամբ: Այս մասին գրում է BBC-ն: Ամերիկյան պատժամիջոցները թիրախավորում են «Հյուսիսային հոսք 2» գազատարը կառուցող ընկերություններին: Միացյալ Նահանգների իշխանությունները գազատար խոշոր ենթակառուցվածքի նախագիծը համարում են Եվրոպայի համար խիստ ռիսկային: Ավելի վաղ պատժամիջոցների օրինագիծը հաստատել էր ԱՄՆ Սենատը: Կոնգրեսականները գազատար խողովակաշարի կառուցումը դիտարկում են որպես «հարկադրանքի գործիք»: