Թուրքական Դիարբեքիրի շրջակայքում՝ Սիիրթում, նավթի նոր պաշարներ են հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը, մանրամասնելով, որ ցայսօր Սիիրթի 5 նավթահորերից, 2500մ խորության վրա, օրական շուրջ 700 բարել նավթ էր արդյունահանվում:
Նոր հայտնաբերված հանքավայրի նավթը գնահատվում է 11,2 մլն բարել, ինչը նշանակում է, որ Թուրքիան շատ շուտով նավթի արդյունահանումն օրական կհասցնի մինչև 1000 բարելի, իսկ հետագայում այս թիվը կկրկնապատկի: