Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ տոնած հաղթանակի մասին:
«Երջանիկ եմ, որ օգնեցի թիմին հաղթել: Ուժեղ մրցակցի դեմ խաղում մեզ հաջողվեց կարևոր միավոր կորզել: Ի տարբերություն առաջին խաղակեսի, մենք երկրորդ կեսում արեցինք այն, ինչի ունակ էինք»,- Ադամյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիան»: Մարիո Գյոտցեին 17-րդ րոպեին հաջողվեց առաջ մղել «Բորուսիային», սակայն փոխարինման դուրս եկած Ադամյանը 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով «Հոֆենհայմ»-ին խուսափել պարտությունից: Հանդիպման վերջնամասում «Հոֆենհայմից» Կրամարիչին հաջողվեց խփել իր թիմի երկրորդ գոլը՝ Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո: «Հոֆենհայմ»-«Բորուսիա»՝ 2:1: Հայաստանի ազգային հավաքականից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ երկրորդ կեսի մեկնարկին: