Բաքվի միջազգային օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել ռուսական Azur Air ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, որը Հնդկաստանի Գոա նահանգից թռչում էր Մոսկվա: Ստացված տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան: Նախնական տվյալով՝ օդանավի մի քանի գեներատորների աշխատանքը միաժամանակ խափանվել է: