Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժող բժշկի առաջարկությամբ: Այս մասին հայտնել են Բուքինգեմյան պալատից, հավելյալ տվյալներ չտրամադրելով Էդինբուրգի դքսի մոտ առկա հիվանդության երաբերյալ:
Նշվում է, որ ավելի վաղ 97-ամյա արքայազնը խնդիրներ ուներ ստամոքսի հետ, բայց այժմ, ենթադրաբար, թագավորական ընտանիքն այլ բանի հետ գործ ունի, որովհետև հունվարյան ավտովթարից հետո Ֆիլիպ արքայազնը որոշել էր ինքնակամ հրաժարվել վարորդական իրավունքից և, Sky News-ի փոխանցմամբ, վերջերս էլ ցրված տեսք ուներ: