Հայաստանի զինուժը համալրվել է զենիթահրթիռային «Տոր-Մ2ԿՄ» համալիրներով: «Տոր» ԶՀՀ-ների այս մոդիֆիկացիան տեղադրված է անվավոր շասսիի վրա, Հայաստանին մատակարարվել են «ԿամԱզ»-ի վրա տեղադրված տարբերակները:
ԶՀՀ-ների ստացման մասին հրապարակում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս ԶՀՀ-ների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռևս 2018-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Այն ժամանակ նշվել էր, որ մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում։ Համալիրները ձեռք էին բերվել բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակներում։
Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը.
-
Խոցման առավելագույն հեռավորությունը – 12 կմ
-
Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը – 48
-
Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը – 4
-
Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը – 8
-
Թիրախների շարժի առավելագույն արագությունը – 700 մ/վ
-
Անձնակազմը – 3 մարդ
Թե ինչպես են գործում «Տոր» համակարգերն աշխարհում՝ տեսանյութում: