Բրիտանացի գրող, «Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոլինգին սկսել են թիրախավորել իրավապաշտպան կազմակերպություններն ու ակտիվիստները՝ նրան մեղադրելով ատելության և ռասիզմի համար: Ռոլինգն իր Twitter-ի էջում մեկնաբանել է մի հետազոտող կնոջ՝ տրանսգենդերների կենսաբանական սեռը փոխելու անհնարինության մասին գրառումը, որի համար նրան ազատել էին բարեգործական կազմակերպությունում աշխատանքից:
«Հագնվե՛ք ինչպես ցանկանում եք: Ձեզ անվանե՛ք ինչպես ուզում եք: Լիարժեք ապրեք խաղաղ ու անվտանգ: Սակայն կանանց աշխատանքից հեռացնել այն գրառման համար, թե սեռն իրականությո՞ւն է»:
Ջոան Ռոլինգի մեկնաբանությունը խիստ քննադատել են ու կոչ արել ներողություն խնդրել: