Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ «Գազպրոմը» համաձայնել է Ուկրաինային վճարել մոտ 3 մլրդ դոլար: Դատարանի որոշման մասին լուրը հաստատել է ռուսական «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը: Գազային ընկերության ղեկավարը նշել է, որ վճարումը կկատարվի մինչև դեկտեմբերի 29-ը: Միլլերի խոսքով՝ գումարի վճարումը Մինսկում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնագրի մաս է կազմում: