Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նոր կազմով որոշել է զբաղվել երկրի թիվ մեկ խնդրով: Brexit-ն արդեն հինգերորդ անգամ քննարկման է դրվում Համայնքների պալատում: Օրինագիծը բացառում է ժամկետի ցանկացած երկարաձգման հնարավորություն: Եվրամիության հետ ապահարզանը նախանշված է հունվարի 31-ին, իսկ անցումային շրջանը կտևի մեկ տարի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պահպանողական վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Վերլուծաբանները հաջողություն են կանխատեսում: Օրենքի ընդունման համար բավարար է ձայների մեծամասնությունը, ինչը պահպանողականները հեշտությամբ կարող են ապահովել: