Աշխարհի ավելի քան 100 երկրից հայ երիտասարդ երաժիշտներ ներկայացրել են դասական երաժշտության ARMONIA մրցույթին մասնակցելու հայտ: Մրցույթը նախաձեռնել է «Հայերի համագումար» հասարակական կազմակերպությունը:
Ներկայացված հայտերից ժյուրին կընտրի յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն մասնակիցներին, որոնք էլ կանցնեն եզրափակիչ փուլ:
«2020 թվականի հունվարի 15-ին կորոշվեն են հիմնական տարիքային խմբերի երեք դրամաշնորհների հաղթողները:
Ժյուրիի կազմում են՝ Կոնստանտին Օրբելյանը, Հասմիկ Գրիգորյանը, Սերգեյ Սմբատյանը, Միխայիլ Խոխլովը, Ստաս Նամինը, Ջիվան Գասպարյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը:
Չորրորդ՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը կորոշեն armonia.me կայքի այցելուները: Հունվարի 10-15-ը կայքում կհրապարակվեն մասնակիցների ելույթների տեսանյութերը, որոնք կգնահատի հանդիսատեսը:
ARMONIA մրցույթի մասնակիցներից լավագույնը կմասնակցի Վիեննայում կայանալիք երիտասարդ երաժիշտների միջազգային փառատոնին: