Forbes-ը կազմել է ֆինանսական առումով տարվա ամենահաջողակ ու աղքատացած միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը: Մոլորակում ամենաշատ գումար վաստակել է ֆրանսիական LVMH (Moet Hennessy-Louis Vuitton) ընկերության ղեկավար Բեռնար Առնոն, որը Christian Dior, Louis Vuitton և Givenchy բրենդների սեփականատերն է: Ինչպես հայտնում է Forbes-ը, երկրագնդի երրորդ ամենահարուստ մարդու կարողությունն անցյալ տարվա համեմատ ավելացել է 40 մլրդ դոլարով:
Երկրորդ հորիզոնականում է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որն այս տարի հարստացել է 22 մլրդ դոլարով: Վարկանիշային աղյուսակում երրորդ տեղում է Zara բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան, որի կարողությունն այս տարի ավելացել է 17.3 մլրդ դոլարով:
«Անհաջողակների» ցուցակում այս տարի հայտնվել են նաև հնդիկ գործարար Ազիմ Պրեմժին և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: