Լոնդոնի «Արսենալի»՝ ազգությամբ թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Արսենալից», տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 31-ամյա կիսապաշտպանի վարձակալության վերաբերյալ «Արսենալի» հետ համաձայնության է եկել թուրքական «Ֆեներբահչեն»: Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը «Արսենալի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլն «Արսենալում» հանդես է գալիս 2013 թվականից: