Քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահման համար, ներկայումս դատապարտված և կալանավորված անձանց ընդհանուր թիվը մոտ 2230 է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ծառայության պետ, արդարադատության գեներալ- մայոր Արթուր Գոյունյանը: Նրա խոսքով՝ նրանցից 1028-ը կալանավոր են, 1202-ը՝ դատապարտյալ:
Ա.Գոյունյանը նշել է, որ այդպիսով քրեակատարողական ծառայությունը լուծել է համակարգի խնդրահարույց հարցերից մեկը` քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը: