Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Արարողակարգային լուսանկարահանումից հետո ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված աշխատանքային ճաշին: Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների առաջնորդները քննարկել են կառույցի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: