Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն անընդունելի է համարել «Վրացական երազանքի» առաջարկը: Իշխող ուժն առաջարկում է պահպանել ընտրական խառը համակարգը՝ միաժամանակ ավելացնելով համամասնական կարգով ընտրվող պատգամավորների քանակը:
Ըստ նոր տարբերակի՝ համամասնական կարգով ընտրվելու է 100 պատգամավոր՝ 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական կարգով՝ 50-ը՝ նախկին 73-ի փոխարեն: