Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց իրենց պաշտպանյալին ազատելու միջնորդությունը։ Դատավորը նշեց, որ որոշումը ենթակա է բողոքարկման վճռաբեկ դատարանում։
Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նույնպես մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։