Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցկացվում է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար: Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: