ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտվելու է դատաքննության ընթացքում։ Պատգամավորի խոսքով՝ այդ ամենը կանխելու համար Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն ու նրա աջակիցները փորձում են ամեն ինչ անել, որ դատաքննությունը չմեկնարկի ամբողջ ծավալով։
Անդրանիկ Քոչարյանը նաև անդրադարձել է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ հանցավոր խմբերի գործունեությանը։ Ըստ նրա՝ ներկայումս ձեռք են բերվել ապացույցներ, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ Փաստահավաք խմբի ներկայացրած ցանկն ընդլայվում է։