Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնից հեռացող Տիգրան Սարգսյանին:
«Ես ունեմ պատվավոր առաքելություն, պատվավոր պարտականություն՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին հանձնելու Ռուսաստանի բարձր պետական պարգեւը՝ Բարեկամության շքանշանը»,- հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարը:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Տիգրան Սարգսյանը ծանրակշիռ անձնական ավանդ Է ներդրել Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում՝ հաջողությամբ լուծելով ինտեգրացիոն օրակարգի բոլոր ամենաբարդ հարցերը և բարձրացնելով միավորման միջազգային հեղինակությունը:
«Բարեկամության շքանշանով պարգևատրելը նաև Տիգրան Սուրենովիչի հատուկ վաստակի ճանաչումն Է Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է Ռուսաստանի նախագահը: