Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստանի վարչապետը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումներին: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար:
Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: