Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «պատերազմ» է հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցների մասին լուրերից հետո, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել ռուսական Nord Stream-2 խողովակաշարի նկատմամբ, այս մասին հայտնում է Bild պարբերականը:
Կանցլերը հասկացրել է, թե չի հանդուրժի, որ ԱՄՆ-ը շարունակի խաթարել գազատարի նախագիծը, որում հետաքրքրված է գերմանական կողմը: Բեռլինը նշել է, որ «սկզբունքորեն մերժում է» միջամտությունը, որը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա: