Բրիտանական խորհրդարանը այսօր երկրորդ ընթերցմամբ հաստատեց Brexit-ի օրինագիծը: Փաստաթղթին սատարել է 358 պատգամավոր, դեմ է եղել 234-ը:
Նոր օրինագիծով Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է գալու 2020 թվականի հունվարի 31-ին: Միաժամանակ մերժվում է անցումային ժամկետի երկարաձգումը: Ըստ դիտորդների՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը ստանում է թագուհու աջակցությունը: