Ոստիկանության օպերատիվ և անվտանգության ստորաբաժանման և ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում քիչ առաջ ձերբակալվել է «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներից մեկական աշխատակից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը:
«Առաջինը Արմավիր ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակից է, որն իր հետ հիմնարկ է բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ՝ «լիրիկա» տեսակի 19 դեղահաբ, «սուբուտեքսի» փշրանք, մեծ քանակությամբ մարիխուանա՝ կալանավորված անձանց և դատապարտյալներին փոխանցելու համար: Աշխատակիցը բռնվել է դեպքի վայրում: Երկրորդ աշխատակիցը ձերբակալվել է ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում. նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման աշխատակից է, որը ևս իր հետ ներս է մտցրել հոգեմետ դեղահաբեր»,- ասել է Գոյունյանը: