Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Կատար, որտեղ կմասնակցի տարեվերջյան մրցաշարի:
Տղամարդկանց թիմի կազմում մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Իզաբելա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: