Ամանորին ընդառաջ Սննդի անվտանգության տեսչական մարմինը սահմանային անցակետերում խստացրել է ներկրվող սննդի ստուգումները:
Օրեր առաջ Էկվադորից ներկրված բանանում «Ռոսսելխոզնադզորի» ստուգման արդյունքում հայտնաբերված սապատավոր ճանճի դեպքից հետո մեր անցակետերում ևս խստացրել են հսկողությունը, քանի որ Հայաստան ներկրվող բանանի զգալի մասը նույնպես ներմուծվում է Էկվադորից:
Եթե նախկինում սննդի անվտանգության տեսչությունը բավարարվում էր միայն փաստաթղթային ու արտաքին ուսումնասիրություններով, այժմ արդեն ստուգվում է ամբողջ բեռը: