Լիբանանի նախագահ Միշել Աունը խորհրդարանական խմբակցությունների հետ տեղի ունեցած քննարկումներից հետո անկախ քաղաքական գործիչ Հասան Դիաբին հանձնարարել Է նոր կառավարություն ձևավորել: Նրա թեկնածությունը պաշտպանել է 128 պատգամավորից 69-ը: 60-ամյա տեխնոկրատը 2011-2014 թթ. զբաղեցրել Է կրթության նախարարի պաշտոնը:
Նոր նշանակումը, սակայն, չի գոհացրել լիբանանյան հանրությանը. Բեյրութում նորից բողոքի ցույցեր են, հանրահավաք է անցկացվում սուննի քաղաքական գործչի տան առջև: Ցուցարարները պահանջել են լուծարել խորհրդարանն ու անցկացնել վաղաժամկետ ընտրություններ: