Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախկին պատգամավոր, Star թերթի թղթակից Մեհմեթ Մեթիները իշխող կուսակցության նախկին և ներկա ղեկավարների մասին հրապարակած հոդվածում նշել է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը միավորվել են: Ըստ լրագրողի՝ նախկինում նրանք ցանկանում էին ունենալ «անէրդողան ԱԶԿ», այժմ միավորել են ջանքերը՝ «անէրդողան Թուրքիա» ստեղծելու համար։ Հեղինակը պնդում է, որ թե՛ Գյուլը, թե՛ Դավութօղլուն Էրդողանին մենակ էին թողել 2012-2013 թթ․, երբ նա դեռ վարչապետ էր և միայնակ պայքարում էր «ֆԵթհուլլայական ահաբեկչական խմբավորման» դեմ։