Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, հայտնում է ermenihaber-ը: Նա նշել է, որ Թուրքիան բացել է իր արխիվները և ցանկանում է հարցը դուրս հանել քաղաքականության ոլորտից:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նախկինում բազմիցս առաջարկել են Հայաստանին՝ գիտնականների խումբ ուղարկել Թուրքիա՝ հետազոտություններ անցկացնելու համար, սակայն թուրքական կողմի «մարտահրավերին» չեն պատասխանել: Էրդողանի խոսքով՝ Անկարան խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի խնդրով, և ցանկության դեպքում խմբին կարող են միանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչները:
«Պետք է թուրքական պատմագիտական ընկերությունը այս հարցում շատ ավելի գործուն և ակտիվ դարձնենք՝ ավելի ուժեղացնելով մեր աշխատանքները փաստագրական ֆիլմերի (նյութերի) միջոցով: Ցանկանում ենք այս հարցը շատ ամուր հիմքերի վրա դնել՝ քաջալերելով դրա վերաբերյալ որոշ ակադեմիական աշխատությունները»,- ասել է Էրդողանը: