ԱՄՆ նախագահ Թրամփին պատերազմ է հայտարարել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Եթե Գերմանիայի կանցլեր Մերկելին զայրացրել են Nord Stream-2 խողովակաշարի նկատմամբ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած պատժամիջոցները, Թուրքիայի նախագահին էլ դուր չի եկել «Թուրքական հոսքի» նկատմամբ ամերիկյան կոշտ դիրքորոշումը:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ին կպատասխանի հայելային պատժամիջոցներով և ավելացրել է, որ իր երկիրը ցեղային պետություն չէ: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը սպառնացել էր Ինջիրլիք ռազմակայանը փակել ամերիկյան զինուժի համար: Այնտեղ պահվում են մոտ հիսուն ամերիկյան B61 տիպի միջուկային ռումբեր, հայտնում է Anadolu գործակալությունը: