Դասերն Էջմիածնի 8-րդ դպրոցում թեպետ վերականգնվել են, բայց բայց կրքերը չեն հանդարտվել: Տնօրենի մրցույթի արդյունքից դժգոհ ծնողներն ու ուսուցչակազմը պայքարում են իրենց ձևակերպմամբ՝ ոչ բարի համբավ ունեցող տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի դեմ, որը ղեկավարել է Բաղրամյան գյուղի դպրոցը և կաշառք վերցնելու համար, գյուղացիների պահանջով, հեռացել է Բաղրամյանից: