Մոտ ապագայում ՀՀ կառավարությունը կանցնի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործման,- տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականացվելու է բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջոցներով:
«Global electric mobility ծրագիրն ընթացքի մեջ է, այն իրականացնում են բազմաթիվ երկրներ»,- տեղեկացրել է նախարարը՝ ավելացնելով, որ կառավարության անդամների համար նախատեսված էլեկտրական շարժիչով ծառայողական մեքենաների ծրագիրը հաստատված է, գումարը՝ նույնպես, ուղղակի ընթացակարգային առումով այն մի փորք ուշ կիրագործվի: Գրիգորյանը վստահեցրել է, որ իրենց գերատեսչությունը պայմանավորվածությունների իր մասը կատարել է: