Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը պահանջել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին արձագանքի Ուկրաինայի ռուսական տարածքների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին:
Պորոշենկոյի կուսակցությունը Ռուսաստանի ղեկավարի խոսքում տեսել է «Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի բացահայտ սպառնալիք»: Խոսքը վերաբերում է Պուտինի հայտարարություններին Ղրիմի «պատմական պատկանելիությանը» Ռուսաստանի կայսրությանը և բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի որոշմանը, որով «Ռուսաստանի տարածքները՝ Սևծովյան ամբողջ շրջանը, Ռուսաստանի արևմտյան հողերը, որոնք երբեք որևէ առնչություն չեն ունեցել Ուկրաինայի հետ» հանձնել են Ուկրաինայի Խորհրդային Հանրապետությանը:
Պուտինը հայտարարել է, որ ժամանակակից Ռուսաստանն այսօր ստիպված է զբաղվել այդ որոշումների հետևանքներով: