Մոտ 40 մարդ, որոնց Կիևը բանտարկյալների փոխանակման շրջանակներում նախատեսել էր հանձնել Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին, հրաժարվել է մասնակցել գործընթացին: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով հակամարտության եռակողմ շփման խմբի աղբյուրներին:
Ըստ հրապարակման՝ մերժման պատճառները տարբեր են: Ոմանք չեն ցանկանում վերադառնալ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ: Մյուսներն էլ գերադասում են մնալ Կիևի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքում և այնտեղ կրել իրենց պատժաժամկետը:
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պահանջում են հաստատում, որ բանտարկյալները կամավոր են հրաժարվել: